00:00:00

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին

09:58, 19 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։

 

Դեսպանությունից հայտնում են՝ ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

 

Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։

 

Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր