Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է վեցի՝ անհետ կորածներից մեկի մարմինը հայտնաբերելուց հետո։ Հայտնում է IHA լրատվական գործակալությունը։
«Հայտնաբերվել է այն երկու անձանցից մեկի մարմինը, ովքեր անհետ կորել էին այն բանից հետո, երբ նրանց մեքենան քշել էր ջրհեղեղը։ Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Փենդիկ շրջանում՝ հորդառատ անձրևների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկին հաջողվել է փրկվել՝ կոտրելով պատուհանը և բռնվելով ծառի ճյուղից, իսկ մյուս երկուսին ջուրը տարել է։ Անհետ կորածներից մեկի մարմինը գտնվել է, իսկ երկրորդ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մահացածի ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
Հոկտեմբերին Ստամբուլում տեղի է ունեցել վերջին 83-84 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը, որը պայմանավորված էր հոկտեմբերի 14-ին սկսված աննախադեպ հորդառատ անձրևներով։
Ըստ հոկտեմբերի 18-ի դրությամբ առկա պաշտոնական տվյալների՝ մի քանի բնակիչ դեռևս անհետ կորած է համարվում, իսկ ավելի քան 3000 մարդ տարհանվել է։ Քաղաքի որոշ հատվածներում տեղումների քանակը հասել է մինչև 272 մմ-ի։