Քչերն են նկատում, բայց այս ընտրություններից հետո Փաշինյանի պրոադրբեջանական օրակարգերը շատ խնդիրներ են ունենում, հանդիպում են հանրային լայն դիմադրության։ Դա վերաբերում է թե՛ Տիգրանաշենին, թե՛ Սահմանադրությանը, թե՛ հակաեկեղեցական օրակարգին։
Փաշինյանի իշխանության պահպանման աղբյուրը Բաքվում է, ուստի նա մշտապես փորձելու է հաճոյանալ Ալիեւին, բայց երբ այդ օրակարգերը սկսեն տապալվել, շատ բան կսկսի փոխվել թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի համար, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով.
«Նաեւ նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանում նախագահի մակարդակով կրկին ակտիվացել է հայ ժողովրդին ուղղված ապամարդկայնացման՝ նույն դեհումանիզացիայի լեզուն։ Այս ամենը հակասում է նախաստորագրված պայմանագրի տեքստին, բայց, իհարկե, անարձագանք է մնում Երեւանի կողմից»։