Պատասխանատու և շրջակա միջավայրի վրա մինիմալ բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերություն է, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ամուլսարի մասին։
«Ինչու եմ ասում մինինմալ, որովհետև աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում, դա սուտ է»,-ասաց նախարարը։
Հավելեց՝ հանքարդյունաբերության միջոցով ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների հարկային եկամուտներ են գոյանում, ՀՆԱ-ն տարեցտարի աճում է։
Պապոյանի պնդմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ այն բացասական պատմությունները, որ պատմում են Ամուլսարի մասին, դրանց նվազագույնն անգամ հետազոտություններով չեն հաստատվել։
Հանքում արդեն 1600 աշխատակից կա, մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել. «Հանքը մինչև 130 մլն դոլար հարկ կվճարի պետական բյուջե, եթե ոսկին թանկանա ավելի շատ հարկ կվճարի»։