00:00:00

Ընտրություններից առաջ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նեթանյահուին

12:59, 19 հոկտեմբեր 2026 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաղթանակը հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում։

«Նա հենց այն գործընկերն է, որի կարիքն ԱՄՆ-ն ունի Իսրայելում՝ մի երկրում, որի համար մենք շատ բան ենք արել»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Իսրայելի վարչապետը Վաշինգտոնի հետ համատեղ ռազմական գործողություն է իրականացրել Իրանի դեմ։

Թրամփը նշել է, որ Իսրայելի մեկ այլ ղեկավար չէր համաձայնի նման քայլերի գնալ։ Նա հավելել է, որ լիովին աջակցում է Նեթանյահուի թեկնածությանը՝ Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր