00:00:00

Նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ Արցախից տեղահանված անձանց համար

09:33, 08 հունվար 2025 Սոցիալական Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հայտնում է, որ այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։

«Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝

· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,

· 63 և ավելի տարեկաններ,

· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- հայտնում են նախարարությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր