00:00:00

Դեռևս 2022-ի ապրիլին է Սերժ Սարգսյանը պնդել, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը. Շարմազանովի հիշեցումը

09:43, 27 դեկտեմբեր 2024 Բլոգ

«Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը, ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը, նախկին նախագահներին առաջարկել էր մասնակցել բանավեճի։ Նախկին նախագահները հստակ պատասխալել էին նրան՝ ուղարկելով տարբեր տեղեր»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա  հիշեցրել է, որ դեռևս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանը հրապարակի նախկինում  բանակցված փաստաթուղթը։

«Երկու օր առաջ նախագահ Տեր- Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից 1994-ից մինչեւ 2019-ը արված պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանները։

Դրանից հետո տարբեր գործիչներ ցանկանում են ճշտել նաևՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ դեռևս 2022-ի ապրիլի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլոր էդ փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, թող հրապարակի, թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»։

Անցել է 2,5 տարի, բայց Փաշինյանն այդպես էլ որևէ փաստաթուղթ չի հրապարակել։

Փոխարենը ղալմաղալի ու լաչառության ժանրի անկապ ելույթներ է ունենում։

Հրապարակո՞ղ էր, թող հրապարակեր»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր