Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ ախպեր, տո էդ մարդկանց հետ չարժի դաժը մի կում ջուր խմել՝ ու՞ր մնաց՝ սուրճ…
ՀԳ. Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան։ Մարդը 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան։ Ասում էր՝ ուրիշին գտեք։ Լսող չեղավ։ Իմաստուն մարդ էր, ինչ խոսք»։