Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես արդեն գիտեք՝ դադարեցնում եմ պատգամավորական գործունեությունս 8-րդ գումարման Ազգային ժողովում։
Այս տարիների ընթացքում ձգտել եմ իմ գիտելիքն ու փորձը օգտագործել միայն մեր երկրի շահի ու առաջընթացի համար։ Տեսել եմ նաև իմ գործընկերների արդար ու ազնիվ ձգտումը՝ համատեղ ջանքերով, միասին լավ գործ անելու։
Ուզում եմ իմ խորին երախտագիությունը հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, բոլոր պատգամավոր գործընկերներիս, ԱԺ աշխատակազմին:
Սա իսկապես լավագույն փորձառությունն էր՝ ավելի կոփվելու, լավագույն հնարավորութուն էր՝ ներդրում ունենալու երկիրը շենացնելու գործում:
Գիտեմ և վստահ եմ, որ գործընկերներս իրենց ճակատում անելու են առավելագույնը՝ մեր երկրի ապագայի համար։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր քաղաքական թիմին վստահած բոլոր քաղաքացիներին։