00:00:00

«Աջակցում ենք Սիրիայում ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին»․ ՀՀ ԱԳՆ

17:45, 16 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարությունը X-ի միկրոբլոգում տեքստ է տեղադրել՝ ողջունելով Սիրիայի հարցով Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում հայտարարության ընդունումը։

 «Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունն՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։  

Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր