00:00:00

Թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականը

12:50, 16 դեկտեմբեր 2024 Իրավական

Այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Արագածոտնի մարզում:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:

 

Աշտարակի ոստիկանները մեկնել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը ու հայտնաբերել կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:  

 

Տեղում անձնական զննությամբ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:  

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանն աշխատում է որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր