00:00:00

Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում

20:26, 15 դեկտեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը Բահրեյում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգում փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժության արդյունքներով: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

25-ամյա հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը ու արժանացել փոքր ոսկե մեդալին:

Հրում վարժության առաջին մոտեցման համար Լալայանը 245 կգ է պատվիրել:

 Այս քաշային կարգում վարժության փոքր արծաթե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ 211 կգ արդյունքով:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30