00:00:00

Ոստիկանությունը գործողություն է իրականացրել Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակում

22:30, 11 դեկտեմբեր 2024 Բլոգ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել   Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակը և երիտասարդական կենտրոնը: 

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պետգույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ այցելելով ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ- ի գրասենյակ, սկսել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել և գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից: 

Ընդ որում, այս ամենը, ինչպես տեղեկացանք Գևորգ Գևորգյանից, կատարվում է առանց նախնական գրավոր ծանուցման: Սա արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը:

 Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել»,- տեղեկությունը տարածել է իր էջում  Գևորգ Գևորգյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր