Ինչպես գիտեք, ես ու Ազգային Առաջընթաց Կուսակցություն ֊ը նախաձեռնել էինք Երևանի քաղաքապետի իմպիչմենտի գործընթաց` սկսելով ստորագրահավաք Երևանի ավագանու անդամների շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու անդամ, Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:
՛՛Ի զարմանս մեզ, ընդդիմադիրների մեծ մասը տարբեր պատճառաբանություններով հրաժարվեց միանալ այդ նախաձեռնությանը։
Այս պահին ստորագրահավաքին միացել է միայն 5 ավագանի` Ազգային առաջընթաց կուսակցությունից՛՛,-նշել է նա։