Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել եւ վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել:
Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձեւակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։
Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը եւ գրեցի ստորեւ բերվող մեկնաբանությունը.