00:00:00

Իսկ Ադրբեջանի բռնազավթած շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը ՀՀ-ին վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու

12:12, 10 դեկտեմբեր 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»: Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հերոսաբար գլուխ գովալով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա: 

 

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա: 

 

Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա: Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն:

 

Հ.Գ. 1․ Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունիքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…

 

Հ.Գ. 2․ Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր