Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Opta-ն կազմել է Պրեմիեր լիգայի լավագույնների տասնյակը, որտեղ ընդգրկվել են Էսեկիել Բարկոն («Սպարտակ»), Մանֆրեդ Ուգալդեն, Մաքսիմ Օսիպենկոն, Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Դուգլաս Սանթոսը («Զենիթ»), Կլաուդինյոն («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Իգոր Դիվեևը (ԲԿՄԱ), Ստեֆան Լոնչարը («Ակրոն»):