00:00:00

Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությունից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիային. Մամիջանյան

10:18, 06 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ես տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությունից, որովհետև ակնհայտ է, որ հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ, այլ ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիաներին. ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով օրերս ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի մասին ՌԴ նախագահի հայտարարությանը, որ տարօրինակ կլիներ ՀԱՊԿ-ը գնար և կռվեր Արցախի կողմից։

 

Դիտարկմանը, թե այն, որ «ՀՀ-ի վրա Ադրբեջանը չի հարձակվել» արդյո՞ք ընկալելի է ռազմավական դաշնակցի կողմից, Մամիջանյանը պատասխանեց. «Ես արդեն իսկ ասացի, որ տարակուսած եմ ՌԴ նախագահի այդ օրը հնչեցրած գնահատականներից, բայց իր խոսքի տրամաբանությունը վկայում է, որ ինքն առհասարակ խոսում էր 44-օրյա պատերազմի մասին, այնպես որ, ձեր ասած ընդհանրացումը ես չէի անի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր