00:00:00

Շատ նորմալ եմ վերաբերվում Հովիկ Աղազարյանի քննադատությանը, այնպես չէ, որ անցած 5-6 տարիների ընթացքում հակառակ դիրքորոշում չի ունեցել. Բաբկեն Թունյան

08:43, 06 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդիր չի տեսնում, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը քննադատում է իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը։

«Շատ նորմալ եմ վերաբերվում, այնպես չէ, որ պարոն Աղազարյանն անցած հինգ-վեց տարիների ընթացքում հակառակ դիրքորոշում չի ունեցել ու չի արտահայտել, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

Թունյանը նշեց, թե ժամանակը ցույց կտա՝ որքանով են ճիշտ կանխատեսումները։

«Հույս ունեմ՝ տարին կամփոփենք նորմալ տնտեսական աճի ցուցանիշով, կարող է ի սկզբանե բյուջեում դրված ցուցանիշից ցածր լինի, բայց վատ կամ ոչ բարենպաստ ցուցանիշներով տարին չենք փակի»,- ասաց ՔՊ-ականը։

Ի դեպ, Թունյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը կողմ է քվեարկել 2025 թվականի բյուջեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր