00:00:00

Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ մինչև 2025 թվականի ավարտը. ՌԴ փոխարտգործնախարար

06:45, 06 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին մուծումների գծով և այն չվճարել երկու տարի շարունակ, իսկ այժմ պարտք կա 2024 թվականի համար, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին, ՌԻԱ-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Հետագա համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է Պանկինը:

Նրա խոսքով՝ «իրականում Հայաստանի պարտքը արտառոց բան չէ»։

«ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտք կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ ստիպված են եղել»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին ասել էր, որ Հայաստանը  սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում, չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր