00:00:00

Գրիգոր Մինասյանի օրոք նշանակված կադրերն ազատվում են համակարգից. 4 պաշտոնանկություն՝ մեկ օրում

17:42, 05 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Գրիգոր Մինասյանի օրոք նշանակված կադրերն ազատվում են համակարգից։ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքից ազատել է Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին, Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Բալյանին։

Արդեն հայտնել ենք, որ պաշտոնից ազատվել է նաեւ ՔԿԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանը։

Արձանագրենք, որ Փաշինյանի կառավարությունն այն բացառիկներից է, որտեղ պատասխանատու այս պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր