00:00:00

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով. Բաքուն մերժել է Բլինքենի առաջարկը

14:35, 05 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մալթայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով:

 

Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների` Բաքուն մերժել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկը:

 

«Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները մասնակցի խաղաղության օրակարգին և դա տեղին չի համարում»,- ԶԼՄ-ներին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

 

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Aysor.am-ին ասել էր, որ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպում նախատեսված չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր