00:00:00

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

15:55, 05 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆիրոնը՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստում։

 

Նա հավելել է, որ ուշադիր հետևում են այս ուղղությամբ բոլոր գործընթացներին։

 

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Տեղեկացնում եմ ձեզ, որ կողմերի խնդրանքով մենք նույնպես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր