Շատ հստակ արձանագրեմ, որ ես և իմ ընտանիքը ՀԷԿ չունենք, հերիքա էտ ստահոդ տեղեկությունը տարածեն. ի պատասխան ՔՊ պատգամավորների հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ամեն կերպ փորձում են մանիպուլացնել։ «Ժամանակին դիմել ենք թույլտվություն ստանալու համար, չենք կառուցել այդ ՀԷԿ-ը, թույլտվությունն էլ վաղուց վաճառել են, որի հետ ես և իմ ընտանիքը որևէ առնչություն չունենք»,-ասաց նա։
Ըստ նրա, կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված ՔՊ-ականները հակադարձելու բան չունեն, սկսել են իրենց թիրախավորել։
Գրիգորյանը նշեց, որ մինչև պատգամավոր լինելը, 9 տարի ուսուցիչ է եղել։ «Եթե այսօր ուսուցիչը ՀՀ-ում համարվում է կոռուպցիոներ, ուրեմն ես կոռուպցիոներ եմ եղել»,-նշեց նա։