Եթե իմ հեռախոսի մեջ կլինի տեղեկատվություն, որն իրենից ենթադրում է ծանր հանցագործություն, ինձ թվում է՝ անձնական իրավունքը ստորադասվում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հեռախոսը վերցնելուն՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Ես ասում եմ՝ օրենք չի խախտվել, կարդացեք Սահմանադրությունը: Ասեք՝ ո՞ր օրենքն է խախտվել: Ես չեմ պնդում, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել, տեղի է ունենում քննություն: Ես ասում եմ, որ օրենք չի խախտվել: Ես Սահմանադրությունից 100-ից 100 եմ ստացել, գնացեք, կարդացեք, նոր եկեք, ասեք»: