Այսօր կառավարությամ որոշմամբ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան և հաջողություններ մաղթեց:
«Շնորհակալություն եմ հայտնում այդ պաշտոնում ինձ առաջադրելու համար: Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման գործում: Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց Մեխակյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Մեխակյանը մինչ այս՝ Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայանքի ղեկավարն էր, իսկ դրանից առաջ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր:
«Մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին անփորձ, հիմա մենք անցել ենք այդ շեմը և կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը վատ չէ: Իհարկե, ոչ միայն երիտասարդությունը, այլև փորձառությունը շատ կարևոր են: Հաջողություն եմ մաղթում մեզ»,-ավելացրեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը վերջերս նշանակվեց ՏԿԵ նախարար: