00:00:00

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով կենդանու»՝ կոռուպցիայի հետ. Աննա Գրիգորյանը փաստեր ներկայացրեց կոռուպցիայի մեջ թաթախված իշխանականներից

10:53, 05 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու «պոզով-պոչով այդ վախենալու մոնստրին, կենդանուն», ի՞նչ արեց ժամանակի ընթացքում՝ ընկերացավ «պոզով-պոչով այդ կենդանու» հետ, բարեկամացավ. Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ որևէ իրական պայքար չկա։

Նա փաստեր ներկայացրեց, որ այս իշխանությունը «ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ»։

Ըստ Գրիգորյանի՝ իշխանության ներկայացուցիչներից Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդեռ է շահել, Դիլիջանի համայնքապետը սեփական եղբորը շուկայականից զգալի էժան ու հրատապ կերպով տարածք է տվել, իսկ կոռուպցիայի հանձնաժողովն ասել է՝ 300 000 տուգանք վճարի, և դրանով հարցը փակել են։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը ձեռք է բերել 40 հա հող, ինտենսիվ այգի կառուցելու համար, 1,5 մլրդ դրամի վարկ են տրամադրել։ «Դրանից հետո կառավարությունը 102,5 մլն դրամի գումար է տալիս, այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն՝ անտոկոս վարկ է ձևակերպել»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով, նման անտոկոս 1 մլն դոլարի վարկ էլ Վահե Հովհաննիսյանն է ստացել․ «Ուզում եմ հասկանալ՝ տենց քանի՞ բախտավոր եք, հաջողակ, որ կարող եք անտոկոս վարկ ստանալ»։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հաջողությունը բացվել է 2018թ.-ից հետո, տասնյակ անգամ մեծ եկամուտներ է ստացել։

«Անիֆ» հիմնադրամը 10 մլրդ դոլար մսխել է, ու ասում են՝ «դե չկա, ոչինչ չկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր