Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհամեստ չէ, որ մտածի, թե իր մտքերը շատ են հիշելու:
«Բայց ես համոզված եմ, որ Ձե՛ր մտքերն են շատ երկար հիշելու, այն մտքերը, որտեղ Դուք ցիտում եք իմ մտքերը»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին` ԱԺ-ում հայտարարեց նա:
2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանի ցիտատները փոթորկել են Նիկոլ Փաշինյանի հոգին:
«Դրանք դարձել են կոնկրետ որոշումներ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, թե շատ կնեղվի, երբ իմանա, որ իր մասին խոսելիս ասում են՝ «շեֆը»:
«Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ»,- հավելեց նա: