00:00:00

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ չունենք. Փաշինյան

18:33, 04 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայնունացնել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե կան հրապարակումներ, որոնց հիմնական թեզն այն է, որ Հայաստանը կամ անձամբ ինքը՝ Փաշինյանը, ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ պետք է պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ։

«Բայց ցանկացած շատ, թե քիչ որակավորված դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Մեր արձագանքը պետք  է լինի՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,-ասաց Փաշինյանը։

Նա կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ Հայաստանից Ադրբեջանի օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով լուծելու խնդիր իր օրակարգում չկա․

 «Բացառում եմ որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակադրված կլինի տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելու։ Մեր օրակարգում կա հարց ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիաների դեմ 2021-22թթ-ի, և մեր երկրի ավելի քան 200 քառ կմ օկուպացված է՝ տարբեր ժամանակներում, բայց մենք հայտարարել ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակագում չի լինելու, որովհետև սահմանազտման գործընթացը հնարավորություն է տալիս բանակցություններով այդ հարցերը լուծենք»։ 

Փաշինյանը նշեց նաև՝ մնում է վերջին ջանքը գործադել և ստորագրել խաղաղության  պայմանագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր