ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, թե Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը վերացրել են։
«Պատերազմից հետո իրավիճակ էր, երբ ամեն րոպե սպասում էինք հարձակման, որ ալիքը, որն եկավ Ղարաբաղի վրա, չի կանգնի։ Դրա փորձերը եղան, եղան 2021 թվականի ընտրությունների ժամանակ, բա մենք այդ ամեն ինչը ո՞նց պահեցինք, պահեցինք մեր ԱԳՆ-ի, մեր խորհրդարանական դիվանագիտության, ԵԽԽՎ-ում գոյություն ունեցող մեր խմբի շնորհիվ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը չի աշխատել, աշխատել է Ադրբեջանը։
«Ու մենք այսօր աշխատում ենք այն երկրների հետ, որ այդ երկրների հետ չաշխատեն մեր դեմ»,- նշեց Սիմոնյանը։