Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ, որի ֆորմատը մի փոքր փոփոխված է։ Լինելու են շրջիկ խմբեր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին, շրջելու են Գյումրու փողոցներով, թակելու են դռները և առաջարկելու են թեկնածուներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ.«Բնականաբար, բանաձևերը չենք բացահայտելու, մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել։ Մենք թափանցիկությունը կապահովենք։ Հուսանք՝ հնարավորինս շատ գյումրեցիներ կմասնակցեն գործընթացին»։