00:00:00

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է. Սերժ Սարգսյան

15:44, 02 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

 

     

2013 թվականի մայիսի 30-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, որոշվեց ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ 2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին»։ Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող մշակույթի տունը /նախագծող ճարտարապետ Կորյուն Հակոբյան/ վերակառուցվեց որպես թանգարան-ինստիտուտի շենք։ Շենքի վերակառուցման և վերանորոգման ծախսերը հոգացին «Փյունիկ» և «Լույս» համահայկական հիմնադրամները։ Նոր թանգարանային շենքի նախագծող ճարտարապետը Արթուր Մեսչյանն էր։ Թանգարան-ինստիտուտին մշտական ցուցադրություն կազմակերպելու համար թանգարանային առարկաներ տրամադրեցին Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանի մշտական ցուցադրության հեղինակը Վարդան Կարապետյանն էր, ձևավորող նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն։

    

Այդ օրը թանգարան-ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատվավոր հյուրերի այցելության գրքում գրել է․ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի և մեր ժողովրդի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր