ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով եմ՝ իմ խոսքերը պարզ են: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ շատ ուշադիր են դպրոցներում ձևավորման հետ կապված գործում և կարծում են, որ կա որակի ստանդարտացման կարիք:
«Կրթական միջավայրը ոչ միայն բովանակությունն է, որ ուսուցանվում է դասագրքերով, դասերի ժամանակ, այլև այն բովանդակությունն է, որ երեխաները տեսնում են պատերին, որ երեխաները տեսնում են դպրոցում: Հետևաբար ուղերձները, արժեքները պետք է համահունչ լինեն այն քաղաքականությանը, այն չափորոշիչներին, որն իրականացվում է»,-նշեց նախարարը: