00:00:00

Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան

22:56, 04 դեկտեմբեր 2024 Բլոգ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս» արտահայտությունը և գրել.

«Այս հայտարարություն ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին։ Այսինքն, սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ որևէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստան այլևս այդ կազմակերպության անդամ չէ։

Մինչ այդ, 2024 թվականի ընթացքում Արցախից դուրս են բերեվել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Սյունիքից՝ 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի բոլոր 17 հենատկետերը (այդ թվում ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։

Հայաստանը թույլ չի տալիս նաև, որպեսզի Կապանում բացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որպեսզի Կապանի գրավումը չդիտարկվի հարձակում Ռուսաստանի (դիվանագիտական ներկայացուցչության) վրա և իրավունք չտա Ռուսաստանին իրականացնելու դրանից բխող գործողություններ։

Հ․Գ․ Դեկտեմբերի 24-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր