00:00:00

Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը

22:43, 04 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Սարգիս Չատինյանն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Ս. Չատինյանի դին բերանքսիվայր ընկած վիճակում Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ՝ հոսանքի վահանի դիմաց, հայտնաբերել է թոշակառու մայրը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր