Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին պետք է հեռացնել ՔՊ խմբակցությունից։
«Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, ապա ինքը թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ խմբակցությունից կհեռացնե՞ք՝ ասաց. «Իհարկե»:
«Արժեքային համակարգ է, մեր թիմն է, եթե դու թիմից դուրս ես քեզ դնում, ամենավատ բանն է, ես չգիտեմ վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ՝ եթե նման բան տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- նշեց Սիմոնյանը։
Մանրամասները` տեսանյութում։