00:00:00

Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել է բողոքի ցույցը

21:13, 04 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Այսօր երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում վերսկսվել է բողոքի ցույցը, հայտնում է Ինտերֆաքսը-ը:

Նշվում է, որ այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվում են քաղաքացիներ, որոնք համաձայն չեն գործող իշխանությունների քաղաքականությանը: 

Հավաքվածները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Խորհրդարանի շենքի հարակից փողոցներում ոստիկաններ են մոբիլիզացվել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ Թբիլիսիի միջազգային գործընկերներին կոչ է արել անհապաղ արձագանքել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկություններին և ղեկավարների ու ակտիվիստների ձերբակալություններին։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր