Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․
«Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» եւ վայր դներ մանդատը:
Ոչինչ, ինչպես որ ոչինչ չեղավ այն մյուս պատգամավորի դեպքում, որը կատարեց այն, ինչ «խնդրեց» վարչապետը:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանին «ոչինչը» պետք չէր: Որովհետև հարցը տվյալ պարագայում ամենազոր խնդրանքը չէ: Փաշինյանի համար շատ կարևոր է որևէ օրինակով ցույց տալ, թե հատկապես ի՞նչ բնույթի ու տրամաբանության «խոշորացույցի» տակ է կառավարող ուժի որևէ ներկայացուցիչ: Իսկ դա ցույց տալ գործնականում հնարավոր էր, եթե Հովիկ Աղազարյանը վայր չդներ մանդատը: Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»»։