00:00:00

Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը

23:42, 04 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը, գրում է parstoday.ir-ը:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը հայտարարել է, որ ծրագիրը ներառում է Չաբահար ռազմավարական նավահանգստում տնետսական գործունեության տարբեր ձևաչափեր։ 

Երևանում կայացած Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է. «Ներկայումս եռակողմ ձևաչափով լուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև։ Թեև ավելի շատ մանրամասներ դեռևս չեմ կարող հայտնել, սակայն կարող եմ ասել, որ նախագիծը փորձարկման փուլում է և ճանապարհով արդեն անցել է բեռների որոշակի քանակություն»։ 

Հովակիմյանն ընդգծել է, որ առաջարկվող երթուղին, ենթակառուցվածքների գործարկումից հետո, կարող է դառնալ տարածաշրջանային փոխադրումների հիմնական զարկերակներից մեկը։ Հայաստանը նպատակ ունի շահագործել Չաբահար նավահանգիստը որպես օպերատոր՝ հեշտացնելու մուտքը Հնդկաստան և ասիական այլ երկրներ:

Նախագծով նախատեսվում է Իրանի Չաբահար նավահանգիստը միացնել միջազգային Հյուսիս-Հարավ մայրուղուն։ Ճանապարհ, որը  զգալիորեն կրճատել է Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը և հնարավորություն է ստեղծել Իրանի հարավային նավահանգիստներից 2-ից 3 օրվա ընթացքում ապրանքներ ուղարկել Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ։

Երթուղու գործարկմամբ երեք երկրների միջև առևտրի զարգացման ու Եվրոպայի և Ասիայի հետ ավելի լավ հաղորդակցության հեռանկարն ավելի պարզ կդառնա։ Նոր ճանապարհյը նաև  նոր տնտեսական հնարավորությունների առիթ կդառնա տարածաշրջանի համար և առանցքային դեր կխաղա միջազգային առևտրի խթանման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր