Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նիստն ավարտվել է, պաշտոնյաները եւ պատգամավորները հեռանում են ԱԺ-ից:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ իր հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ իր մասով անդրադարձ եղել է, սակայն չի կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել: Նա նաեւ ասաց, որ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ, իրեն հարցեր չեն տվել, նաեւ վիրավորված չէ թիմից:
Դիտարկմանը, թե Աղազարյանը մտահոգ է երեւում, վերջինս ասել է. «Չգիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, դուք տեղյակ չեք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞»: