00:00:00

Ինչ է հայտարարագրել ՊԵԿ նորանշանակ նախագահը

18:04, 29 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը մինչև այս պաշտոնը ստանձնելը, ֆինանսների փոխնախարարն էր,  հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված բնակարան և ավտոկայանատեղի Երևանում: Երկուսն էլ համատեղ սեփականություն են:

«2023 թվականի ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրասնպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված երրորդ անձին սեփափականության իրավունքով պատկանող տրասնպորտի միջոց կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն» բաժնում հայտարարագրել է 2012 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա:

«Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժնում, նշել  է «Միլ մայնինգ» ՍՊԸ-ից՝ 16 մլն 560, 000 և 4 մլն 341,643 դրամ միջոցի մասին: Բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում 45 դոլար և 2 մլն 092,910.2 մլն դրամ է եղել, իսկ տարվա վերջում՝ 4 մլն 310 հազար դրամ:

 

Կանխիկ դրամը տարվա սկզբում կազմել է 4 մլն 500 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 4 մլն դրամ: «Հաշվետու տարվա եկամուտներ՝ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ» կազմել են՝ ֆինանսների նախարարությունից 19 մլն 933 հազար դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը ֆինանսների նախարարությունից 22, 058 դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ ԵՊՀ 3000 դրամ, ապահովագրական հատկացումներ՝ «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից 29,186 դրամ, ընդհանուր՝ 19 մլն 987 հազար դրամ:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարը կազմել է 41 մլն 338 հազար դրամ, վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 մլն 452 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր