00:00:00

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար

15:53, 29 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի հակասում Արցախ վերադարձի իրավունքին: Այս մասին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ:

 

«Ես հակված եմ այն մտքին, որ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք, միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է»,- ասաց նա:

ՆԳ փոխնախարարի խոսքով` հստակ է` ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր