Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն՝ առանձին վերցրած կամ սատելիտների հետ: Այս մասին գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այս ակնհայտ փաստը հակասության մեջ է մտնում ՏԻՄ-երն ուզուպացնելու Փաշինյանի «հետևողական» քաղաքականության մեջ:
Երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսում էր Գյումրիում ինչ-որ փրազմերիզի կամ նախնական ընտրությունների, քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին, մի կողմից բացահայտում էր սեփական վախերն ու ցայտնոտը, մյուս կողմից՝ «Վանաձորի մոդելով» Գյումրիի ընտրությունները հետաձգելու և, փաստորեն, տեղական իշխանությունն ուզուրպացնելու մտադրությունը:
Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Փաշինյանը սեփական «քաղաքապետացու» Վահագն Մկրտչյանին պարտադրի Գյումրիին՝ սահմանափակելով կամ կանխորոշելով պատվախնդիր գյումրեցիների ընտրության իրավունքը:
Որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, կոչ եմ անում ընտրական գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին համատեղ, քաղաքական և իրավական հասանելի գործիքներով կանխել Փաշինյանի կողմից Գյումրիի տեղական իշխանությունն ուզուրպացնելու բացահայտ փորձը:
Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը», - գրել է նա։