ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։
«Կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում»,-ասել է նա։