Մի շարք նշանակումներ են արվել Զինված ուժերում, հրամանագրերը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Այսպես՝ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սիմոն Նազարյանը։
Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։