ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի քիչ առաջ արված սկանդալային հայտարարությունը։ Նշենք, որ երեկ կայացել էր Սիմոնյան– Աղազարյան հանդիպումը, որն ըստ էության հարթ չի ընթացել։ Լրագրողներն Աղազարյանից այսօր հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է։ Նա արձագանքեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»։
«Վիրավորե՞լ է»,- հարցրեցին լրագրողները։
«Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»,- ասաց Աղազարյանը։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանից Irakanum.am–ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվել ԱԺ նախագահի աշխատասենյակում, և թե ինչ է «արել» Սիմոնյանը Աղազարյանի «գլխին»։ Խոսնակն ասաց, որ Աղազարյանի հայտարարությունը խորհրդարանի ղեկավարը չի մեկնաբանում։
Irakanum.am