«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց: Նա հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշման կկայացնի: Քիչ առաջ է ավարտվել Հովիկ Աղազարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Հովիկ Աղազարյանը երկու օր առաջ հրապարակային խոստում էր տվել, որ այսօր երեկոյան՝ 18.00-ին կպատասխանի վարչապետ Փաշինյանի ՝ մանդատից հրաժարվելու խնդրանքին։
Հիշեցնենք, որ Հանրային ՀԸ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է Հովիկ Աղազարյանին՝ մանդատը վայր դնել։ Այս ամենի պատճառը հայտնի լսումներն էին իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։
Irakanum.am