00:00:00

Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան

15:09, 18 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրել է. «Դատական համակարգի անկախության մասին պետք է ընդամենը իմանալ, որ անկախ մարմին հանդիսացող ԲԴԽ ղեկավարը վարչապետի մյուս ենթակաների հետ հեռանում է պաշտոնից ու գրում տեքստ, որ ինքը գոհ է իր աշխատածից։

 

Հասկանու՞մ եք` մարդը, ում օրենքով չի կարելի որևէ բան ստիպել (դա հանցագործություն է) ասում է, որ ինքը գոհ է իրենից, բայց ստիպված հրաժարական է տալիս, քանի որ Սուլթանը որոշել է մյուս նազիր-վեզիրներին հեռացնել։

 

Հայաստանում չկա զանգովի արդարադատություն։ Հայաստանում ծնգցնովի արդարադատություն է` իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր