Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանի այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին, Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնեել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հիշեցնեմ, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝ 1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ 2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ 3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ 4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ 5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- գրել է փաստաբանը։