00:00:00

Արևմուտքը համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

18:27, 31 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներում: Դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

Քսանամյա բռնազավթումից հետո փախած Աֆղանստանից՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն այսօր ցանկանում են «ներքաշվել» այս երկրում իրավիճակի կայունացման փխրուն գործընթացի մեջ և պատրվակներ են հորինում Կենտրոնական Ասիայի երկրներում իրենց ռազմական ներկայությունը վերսկսելու համար»,- նշել է նա։

Ըստ Լավրովի՝ Եվրասիայի իրենց հատվածներում վեճերը լուծելու համար հենց իրենք՝ տարածաշրջանային խաղացողների պատասխանատվության գիտակցումը դրսևորվում է այնպիսի կառույցների գործունեության մեջ, ինչպիսին են Հարավային Կովկասում «3+3» հարթակը, Աֆղանստանի վերաբերյալ խորհրդակցությունների մոսկովյան ձևաչափը և այս պետության հարևան երկրների մեխանիզմը՝ Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափը։

«Կարծում եմ, որ այս բոլոր ձևաչափերում ձեռք բերված փորձը պետք է ակտիվորեն օգտագործվի առկա նախաձեռնությունները ներդաշնակեցնելու համար, դրանց թվում՝ Եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման համատեքստում»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր